Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմեյն Դեֆո. Լորա Բրաունի հետ իրոք սեքսով զբաղվել եմ»

Ապրիլ 28,2012 11:15

«Տոտենհեմ» ՖԱ հարձակվող Ջերմեյն Դեֆոն սեքսուալ սկանդալի հերոս է դարձել:
Վերջին ժամանակներս մամուլում անընդհատ գրվում էր, թե ֆուտբոլիստը Նյուքասլի հյուրանոցներից մեկում ֆոտոմոդել Ջորջի Լորա Բրաունի հետ դավաճանել է իր ընկերուհուն՝ փոփ աստղ Ալեքսանդրա Բերքին: Այս ամենն ի վերջո հոգնեցրել է ֆուտբոլիստին եւ նա որոշել է վերջ դնել այս պատմությանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրում են ԶԼՄ-ներում: «Չեմ ուզում ոչ ոքի խաբել: Լորայի հետ իսկապես սեքսով զբաղվել եմ», – ասել է նա:
Մոդելն իր հերթին նույնպես հաստատել է ֆուտբոլիստի խոսքերը՝ պատմելով նաեւ հանգամանքների պատահականության եւ  ճակատագրից փախչել չկարողանալու մասին: «Ես երբեք չեմ պատրաստվել քնել Ջերմեյնի հետ: Պարզապես՝ այդպես ստացվեց եւ ես ոչ մի կերպ չկարողացա ազդել իրավիճակի վրա», – հայտարարել է Լորա Բրաունը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30