Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարելու են չեմպիոնության եւ մեկական թափուր տեղի համար

Հունվար 11,2013 21:36

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները: Երկու առաջնություններում էլ հանդես են գալու 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում սահմանված են գրոսմայստերական՝ 5,0  միավոր եւ միջազգային վարպետի՝ 3,5, իսկ կանանց առաջնությունում միայն միջազգային՝ 6,5, նորմաներ: Այսօր առաջնությունների բացման արարողության ժամանակ անցկացված վիճակահանությունն անվանեց մեկնարկային տուրի մրցակիցներին:
Տղամարդիկ. Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան, Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան, Հովիկ Հայրապետյան- Սամվել Տեր-Սահակյան:
Կանայք. Նարինե Գասպարյան-Սիրանուշ Անդրիասյան, Մարիաննա Գասպարյան-Հասմիկ Ղամբարյան, Դիանա Մնացականյան-Աննա Հայրապետյան, Արմինե Բաբայան-Նաիրա Մովսիսյան, Եվգենիա Դոլուխանովա-Լուսինե Կարապետյան:
Տղամարդկանց եւ կանանց առաջնությունների հաղթողները կհամալրեն ազգային հավաքականի մեկական թափուր տեղերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031