Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար, սակայն, ոչինչ չարվեց․ «Ժողովուրդ»

Ապրիլ 12,2024 10:38

Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198․ «Ժողովուրդ»
08.05.2019թ., մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լեւոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար»։
Տարիներ անց, սակայն, ոչինչ չարվեց, եւ 26.02.2021թ.-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց եւ հեռանում է ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն էր հայկական շախմատի նկատմամբ:

Լեւոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակություն է տրամադրել ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետեւ դադարեցրել է այն։ «Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, եւ որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930