Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կրակե՞լ են Սեյրան Օհանյանի ուղղաթիռի վրա

Մայիս 20,2013 10:39

Ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան

 Մայիսի 19-ին, ժամը 11-ի սահմաններում ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ոսկեպարի բնակիչները մեզ հայտնեցին, որ  սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող  ուղղաթիռի վրա, ուղղաթիռը թռչում էր ցածր բարձրությամբ:

Նոյեմբերյանի զորամասում  մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո,  մոտ  2 ժամ անց, նախարարն ուղղաթիռով վերադարձել է  Երեւան:

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե ադրբեջանական զինուժը  կրակե՞լ է Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը, ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031