Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարել են Արջուտի գյուղապետին

Հունիս 30,2013 13:17

Հունիսի 29-ի երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզում: NEWS.am-ը  տեղեկացնում է, որ ժամը 22:00-24:00-ի սահմաններում Արջուտ գյուղի տներից մեկում բանակի քեֆ է եղել, մյուս տանը` ծննդյան արարողություն, վեճը ծագել է երկու խնջույքների մասնակիցների միջեւ, ապա ծննդյան տոնի մասնակիցներից մեկը դանակով հարվածել է բանակի քեֆի մասնակից երկու եղբայրների: Վեճի մասնակիցներին բաժանելու նպատակով խառնվել է նաեւ Արջուտ համայնքի ղեկավարը, ով եւս դանակի թեթեւ հարվածներ է ստացել: Երեք անձինք էլ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը հայտնել է, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել: «Ոչ մի բան էլ չկա, քերծվածքներ եմ ստացել, ոչ մի դեպք էլ չի եղել, ես էլ հիմա դաշտում աշխատում եմ»,-հայտնել է գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930