Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գործարարները մրցեցին արագ շախմատում

Օգոստոս 31,2013 18:02

«Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ այսօր կազմակերպել էր արագ շախմատի մրցաշար երիտասարդ գործարարների միջեւ:

«Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանի խոսքերով. «Շախմատն ընտրվել է այն պատճառով, որ տարբեր մարզաձեւերի մրցաշարեր բազմիցս անցկացվել են, սակայն ինտելեկտուալ խաղի, որով Հայաստանն առանձնանում է, երբեւէ չի կազմակերպվել»: Ինչո՞ւ գործարարների միջեւ հարցին Մարիամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք որոշեցինք այս մրցաշարի տեսքով փորձել նաեւ գործարարների ինտելեկտուալ աստիճանը, սպորտի հանդեպ հետաքրքրությունը: Սա նրանց համար եւ մրցակցություն է եւ լիցքաթափում եւ խաղ: Ինչո՞ւ չէ, նաեւ մրցանակ շահելու եւս մի կարեւոր հնարավորություն: Իսկ մրցանակային ֆոնդը 525 հազար դրամ է, որը բաշխվելու է չորս հոգու միջեւ»:

Մասնակիցները մեկ օրում խաղալու էին ինը տուր, յուրաքանչյուրը 10 րոպե, առանց հավելումների:

Մասնակցության հայտ ներկայացրել էր 20 հոգի, որոնց թվում էր նաեւ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Նա ներկայացնում էր «Շախմատային աշխարհ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է շախմատին առնչվող գրքերի հրատարակությամբ: Ինչպես եւ սպասվում էր, հաղթող դարձավ Զավեն Անդրեասյանը: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրին Արսեն Նագդալյանը՝  VTB բանկ, Լաերտ Մարգարյանը՝ Աբովյանի քաղաքապետարան եւ Վարուժան Բաբախանյանը՝ «Շախմատային աշխարհ» ՍՊԸ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031