Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Դեկտեմբեր 13,2013 15:40

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դատավճիռը:

Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11 տարի ժամկետով ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մայիսի 18-ից:

Վարուժան Սավտալյանի համար մեղադրողը միջնորդել էր 3-5 տարվա  ազատազրկում, որը պայմանականորեն չպետք է կիրառվեր եւ պետք է կիրառվեր փորձաշրջան: Դատարանը կես տարով «ավելացրեց» Վ. Սավտալյանի պատժաչափը, սակայն նրա պատիժը պայմանական չի կիրառվի 4 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ եռյակը մեղադրվում էր Ռոբերտ Ավետյանի՝ Արսեն Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու եւ օժանդակելու համար: Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պետք է տեղի ունենար հոգեմետ «ազալեպտին» դեղամիջոցը հանքային ջրի մեջ լուծելով եւ տուժողին տալով:

Նկատենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակմանը չէր մասնակցում:

Տուժող Ռոբերտ Ավետյանը Aravot.am-ին հայտնեց, որ 3 օր առաջ նամակով դիմել է հանրապետության նախագահին, նա պահանջում է անհապաղ ազատել իր որդուն եւ կասկածի տակ է առնում մեղադրանքի կողմի բոլոր ապացույցները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031