Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Դեկտեմբեր 31,2013 20:00

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:

Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ մեր սիրելի Երևանն ամփոփում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով: Մայրաքաղաքին ու մեր բնակչության հարմարավետության ապահովմանն առնչվող տարեկան բոլոր ծրագրերը, շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը, սիրելի երևանցիներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաև անմիջական մասնակցության շնորհիվ:

Եվ ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2014-ին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք մեր բոլորի երազած ապահով, մաքուր, հարմարավետ ու ավելի լավ Երևանը:

Երևանը բոլորիս տունն է, մեր մեծ ընտանիքը, ուր բազմաթիվ հայորդիներ այս օրերին բարեմաղթանքներ են հղում, որոնց սրտանց միանում եմ:

Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն  ու  հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Ու թող, որ 2014-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում և անսահման սեր ու երջանկություն բոլոր ընտանիքներում:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եթե քաղաքապետն ասում է, որ Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները, ապա կուզեի որ տրանսպորտը չթանկանար մի 150 տարի,….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031