Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք Ամանորյա ուղերձի մասին․ ցանկացած ուղերձ համարվում է չեղյալ, եթե դրա տեքստում նշվում են «Արցախ», «բռնագաղթ», «կորուստ» և այլ բառեր․ «ՉԻ»

Հունվար 06,2024 10:36

Հաշվի առնելով Ամանորյա շնորհավորական ուղերձների դերն ու նշանակությունը պետության կյանքում, առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության կարգախոսներով,

Առաջարկում ենք ընդունել օրենք ամանորյա ուղերձների մասին: Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում աշխարհիկ կյանքի զարգացմանը:

Օրենք Ամանորյա ուղերձի մասին (նախագիծ)

Հոդվ. 3. Հանրապետության վարչապետը.

ա) տարվա վերջին օրվա ավարտից ոչ շուտ, քան 5 (րոպե) առաջ, հանդես է գալիս ուղերձով,

բ) ուղերձում ներկայացնում է տարվա բոլոր ձեռքբերումները, աննախադեպ հաջողությունները, տնտեսական թռիչքները, իսկ դրանց բացակայության դեպքում հիշեցնում է նախկին իշխանությունների թողած ժառանգությունը:

գ) Խոստանում է խոստումներ՝ առանց ժամկետներ նշելու:

Հոդվ. 6. Վեհափառ Կաթողիկոսը.

ա) ուղերձով դիմում է ժողովրդին, եթե ուղերձի բովանդակությունը համաձայնեցրել է ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների հետ:

բ) ավտոմատ զրկվում է ուղերձով դիմելու հնարավորությունից, եթե դրանում առկա չեն ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների բացառիկ դերն ու նշանակությունն ընդգծող նախադասություններ, նրանց ձեռքբերումներն ու հաջողությունները հիշատակող պարբերություններ:

Հոդվ. 7. Ցանկացած ուղերձ համարվում է չեղյալ, եթե դրա տեքստում նշվում են «Արցախ», «բռնագաղթ», «կորուստ», «փորձություն», «աղետ», «անօթևան» և սույն օրենքով նախատեսված այլ նեգատիվ արտահայտություններ (ցուցակը կցվում է):

Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը արագորեն կընդունի, ինչը բացառիկ ուղերձ կլինի միջազգային առաջադեմ մարդկությանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031