Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ես գիտեմ, չկա այնպիսի սահմանադրական կարգ կամ այլ օրենք, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետը պետք է անպայման հանրայինով ժամը 24։00-ից առաջ ելույթ ունենա»

Հունվար 04,2024 19:02 Share

«Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում, երբ ինքն իրեն դիրքավորում էր որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, միտք ծագեց, թե ինչո՞ւ է ինքը խորհրդարանական հանրապետության ղեկավարը։ Կարդացի նաեւ Նորայր Նորիկյանի գրառումը, որ սահմանադրության մեջ նման կետ չկա, որ ինքն այս պետության ղեկավարն է եւ իրեն ինչ-որ լիազորություններ է տալիս։ Խորհրդարանական երկրում ղեկավարը Ազգային ժողովն է, որն ընտրում է վարչապետ։

Ինչքան ես գիտեմ, նաեւ չկա այնպիսի սահմանադրական կարգ կամ այլ օրենք, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետը պետք է անպայման հանրայինի եթերով ժամը 24։00-ից առաջ ելույթ ունենա»,- «Հայելի» ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով հարկատուների վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող Հանրային հեռուստատեսությամբ կեսգիշերից առաջ Վեհափառ Հայրապետին հայ ժողովրդին Ամանորյա ուղերձ հղելու հնարավորություն չընձեռելուն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել