Լրահոս
Օրվա լրահոսը

4000 դոլարով վաճառել է 1000 դոլարով գնված գողացված ավտոն

Հունվար 17,2014 20:39

Իջեւան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Արման Հոմերոսի Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա 2013թ. ապրիլին Երեւանի ավտոշուկայի տարածքում իրեն անծանոթ անձից 1000 ԱՄՆ դոլարով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Նավասարդյանին պատկանող, 2013թ. մարտի 30-ին գողացված «Վազ 211030» մակնիշի ավտոմեքենան: 2013թ. մայիսի սկզբին Իջեւան քաղաքում մեքենայի  թափքի նույնացման համարը զոդման միջոցով ենթարկվել է փոփոխության, եւ Ա. Խոստիկյանը  4000 ԱՄՆ դոլարով այն վաճառել է  Տավուշի մարզի Խաշթառակ  գյուղի բնակիչ Սերյոժա Քամալյանին՝ վերջինիցս թաքցնելով իր կողմից կատարված կեղծիքը:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, որը կատարվել է  խոշոր չափերով») եւ 325 հոդվածի 1-ին կետով(«Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն  քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հերթական նիստը նշանակված է հունվարի 21-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031