Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ-Ալագյազ և Արթիկ–Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց

Հունվար 28,2014 18:05

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում  մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է:

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031