Լրահոս
Օրվա լրահոսը

«5 րոպեում կարող են ապաակտիվացնել կուտակային կենսաթոշակների պարտադիր դրույթը»

Փետրվար 07,2014 23:27

«Նկատում եմ՝ կառավարությունը չունի քաղաքական կամք պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հարցում քաղաքացիների հետ փոխհամաձայնության գնալու առումով: Համառությամբ կանգնած են եւ իրենց սխալը փորձում են անցկացնել սադրանքի, հարկադրանքի միջոցով»,- մտահոգված է իրավաբան, քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մերի Խաչատրյանը: Նրա կարծիքով, հենց կառավարության անդամներն են փորձում քաղաքացիներին  թյուրիմացության մեջ գցել,թե սպասեք՝ մինչեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթների Սահմանադրությանը համապատասխանելիության հարցի վերաբերյալ ՍԴ-ն մարտի 28-ին կհրապարակի որոշումը. «ՍԴ-ն չի հայտարարել նման բան,  այդ օրը քննվելու է դիմումը, այսինքն` չի բացառվում, որ գործի քննության մի քանի դատական նիստ լինի, եւ ՍԴ-ն ավելի ուշ կայացնի իր որոշումը: Հնարավոր է, որ փափուկ բարձով ուզում են հանդարտեցնել հասարակության բողոքը»:

Ինչ վերաբերում է նախօրեին ՊԵԿ-ի տարածած տեղեկատվությանը, թե «…Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն, նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ», Մերի Խաչատրյանն ասաց.

«ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը յուրովի են մեկնաբանում եւ իրավական ակտերի մասին օրենքով իրենց իրավունք են վերապահել մեկնաբանելու ՍԴ-ի աշխատակարգային որոշումը, ինչը օրենքով արգելված է: Օրենքում չունենք նաեւ դրույթ, որ ՍԴ-ն պաշտոնական պարզաբանում է տալիս իր կայացրած որոշումների վերաբերյալ: Եւ որեւէ մեկը չի կարողանում օգտվել իր իրավունքից: Այնուամենայնիվ,  ընդունում ենք այն փաստը, որ իրավագիտակից քաղաքացիները տեսնում են, որ ՍԴ-ն հստակ ասել է, որ պատասխանատվության չեն ենթարկվելու հարկային գործակալները, որոնք հանդես են գալիս գործատու եւ այն անձինք, որոնք անձնապես պետք է հոգան իրենց կուտակային կենսաթոշակների գումարը փոխանցելու հարցը՝ նոտարները, ինքնազբաղ անձինք»:

Մերի Խաչատրյանի համար ծիծաղելի է սոցապ նախարարի պնդումները, թե իրենք 3 տարի են աշխատել այդ կուտակային ծրագրի վրա. «Շատ ամոթալի է, որովհետեւ հենց այդ ոլորտի մասնագետները հստակ կարող են 5 րոպեում թրեյնինգ անցկացնել՝ ինչպես կարելի է պարտադիր կետն ապաակտիվացնել: Այսինքն, ոչ մի խնդիր չկա կարգավորել դաշտը եւ երեք տարի չի պահանջվի, որ պարտավորության կետը հանվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ցանկացած մարդու հասկանալի է, ոհմակի՝ պարտադիր կուտակային կենասթոշակների օրենքի բուն
    նպատակը, որը՝ – հնարավորին կարճ ժամանակում և ինչքան հնարավոր է շատ թալանել ժողովրդին,
    իմանալով հանդերձ, որ իրենց վախճանը օր-օրի մոտենում է։

  2. Pavlik Sargsyan says:

    Գործող ՀՀ Նախագահը` ոչ թէ երդվյալ երաշխավոր է, այլ հանցավոր երդմնազանց պետական դավաճան, քանի որ նրա ցուցումով և անգործությամբ չի ապահովվում ՍԴ-ի որոշման կատարումը, որը մեկնաբանության ենթակա չէ, նրա, ԱԺ-ի և իշխանությունների հանցագործ համագործությամբ կասեցվել է ՀՀ ՍԴ-ի սահմանադրական գործնեությունը և նրանք պետք է պատասխան տան պետական կառոյցների և իշխանությունների ՈՒԶՈՒՐՊԱՑԻԱՅԻ համար, որպես պետական բանդա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728