Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուֆենկյան Թրանս Կավկազում» ընկերության դիմումը արդեն Սահմանադրական դատարանում է

Ապրիլ 17,2024 12:30

Ընկերության գործը ՍԴ-ն կքննի գրավոր ընթացակարգով՝ ապրիլի 16-ին: Պատասխանող կողմ է ներգրավված Ազգային ժողովը, որը ընդունել է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որի՝ 131 հոդվածի 1-ին (հայցադիմումի ընդունումը մերժելու մասին) մասի եւ 195 հոդվածի (դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ) սահմանադրականության հարցն է վիճարկվում: Մինչ այդ, ՍՊ ընկերությունը 2023 թվականի փետրվարից սկսած դիմել էր ՀՀ վարչական, վարչական վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ: Ընկերության հայցապահանջը եղել է ՀՀ կառավարության դեմ. ՍՊԸ-ն պահանջել է ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչել:

Ըստ «Թուֆենկյան Թրանս Կավկազում» ընկերության՝ դատարաններն անտեսել են, որ իրենց կողմից մերժվում է այնպիսի դատական ակտի դեմ ներկայացված բողոքի վարույթ ընդունումը, որը ենթակա է բողոքարկման, ինչն էլ հանգեցրել է ընկերության արդար դատաքննության եւ դատական պաշտպանության իրավունքի` ներառյալ բողոքարկման իրավունքի հիմնարար խախտմանը։ Հասկանալի է, որ ընկերությունը ՍԴ-ից հետո կդիմի ՄԻԵԴ, քանի որ իր բողոքներում իրավական հիմքերից նշվել են կոնվենցիայի մի քանի հոդվածներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930