Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետարանի ու Արարատի մարզի բոլոր գործատուներին

Փետրվար 13,2014 21:37

Մեր ունեցած տեղեկություններով, Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ, ինչը ՀՀ Սահմանադրության, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի և ՍԴ որոշման կոպիտ խախտում է, եթե այն կատարվել է առանց աշխատողների համաձայնության:

Պահանջում ենք հետ վերադարձնել աշխատակիցներից ապօրինաբար պահված գումարները, այլապես մարզպետարանը հայտնվելու է լուրջ սոցիալ-քաղաքական խնդիրների առաջ, քանի որ աշխատողները ակնհայտ դեմ են այդ պահումներին և պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել նաև հանրային ակցիաների ձևով, այդ թվում՝ Արարատ – Երևան ճանապարհը արգելափակելու եղանակով:

Եթե այս հարցի շուրջ մարզպետարանը մի քանի օրվա ընթացքում լուծում չառաջարկի, ապա մենք կսկսենք մեր քայլերի իրականացումը:

 

Հարգանքով՝

 Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների նախաձեռնություն

 Իրավաբան Հայկ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728