Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը 2022 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2023 10:44

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թեւոնյանը եւս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, եւ մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին. երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թեւոնյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։

2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։

Հոդվածն ամբողջությամբ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930