Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Վարդան Օսկանյանի մասին՝ «անմշակ քաղաքական գործիչ»

Ապրիլ 11,2014 14:28

Գալուստ Սահակյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով մի քանի լրագրողների հարցերին՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի հավանական ներգրավվածության մասին նոր կառավարությունում, ասաց, որ երեկ երկրի նախագահը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ բավականին կառուցողական հանդիպում է ունեցել: «Առավոտի» հարցին, թե ո՞րն էր «կառուցողականը» ԲՀԿ-ի դեպքում, եթե երեկ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց, որ իրենք ոչ միայն չեն մասնակցի նոր կառավարության ձեւավորմանը, այլեւ դեմ են Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը հորդորեց. «Դուք բոլորդ հավատացեք միայն այն դեպքում, երբ խոսում է Գագիկ Ծառուկյանը, անմշակ քաղաքական գործիչների հայտարարությունները չի կարելի ասել: Ես ասում եմ, դա բոլորը արձանագրված է, որ շատ հանգիստ քննարկում է եղել, կարելի է ասել, որ բարեփոխումներին դեմ են, կարելի է շատ հարցերի մասին խոսել, բայց ոճով կարող ես փոխել ամբողջ գործընթացը, ստորակետով կարող ես: Ասում եմ շատ հանգիստ խորհրդակցությունները շարունակվել են եւ ինչ-որ չափով էլ հետո շարունակվելու են»:

Հարցին, թե ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն, որը ՀՀԿ-ն չի տալիս, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ոչինչ չի ուզում: Նա իր խնդիրը տեսնում է արդեն իրագործված՝ խոսքը վերաբերվում է տարիներ շարունակ կառավարության դեմ խոսելուն եւ կառավարության հրաժարականին, եւ ամեն գնով մտածում է նպաստել տնտեսական ծրագրերին՝ լինի օրենսդրական ճանապարհով, թե հայեցակարգեր կմշակեն, կբերեն քննարկման, այսինքն` որևէ գործող համաձայնություն որպես էդպիսին չունենք, բայց դա չի նշանակում, որ եթե մարդիկ չեն համաձայնվում, մարդիկ դառնում են թշնամիներ: Սովորական ցիվիլ աշխատանք, եթե մարդիկ մեկը մյուսին լսում են, ուզում են լուծումներ գտնել, դա էլ է կառուցողական»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930