Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի պարզաբանումը տույժերի հաշվարկի մասով. civilnet.am

Ապրիլ 18,2014 17:37
pek

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

ՍիվիլՆեթի հարցմանը, որ հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը պատրաստվո՞ւմ է արդյոք հանդես գալ համապատասխան փոփոխությունների առաջարկով, որը հնարավորություն կտա քաղաքացիներին էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելիս չլրացնել կենսաշթոշակային վճարումներին վերաբերող մասը, ՊԵԿ-ից ստացվել է հետևյալ պատասխանը․
«Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները` բարձրացված հարցերի կարգավորման ոլորտում, իրականացվելու են աշխատանքային խմբի շրջանակներում` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ ընդունված որոշումներին համապատասխան»:

Անի Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք civilnet.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930