Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյան. «Մենք պետք է բարձր կոռեկտություն դրսեւորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու հնարավորության անգամ չտանք» (Տեսանյութ)

Հունիս 24,2014 21:40

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 23-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ քաղաքացիները դուրս էին եկել պայքարի՝ ընդդեմ  կառույցի ապօրինի ապամոնտաժման: Բողոքի ցույցն  արդեն ինչ-որ չափով  հանդարտվել էր, երբ քաղաքացիների շարքում երեւաց հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը:

Լրագրողների հետ զրույցում կատարվողի մասին  նա ասաց. «Տեղյակ եմ, որ սա պատմամշակութային շենք է, լավ կլինի, եթե նորն են ուզում կառուցեն, չքանդեն, լավ դիզայներներ կան, որ կարող են հինը պահպանելով՝ ստեղծեն նաեւ նորը»,- ասաց նա՝ ավելացնելով,- «հիմա, որ սա արժեք է ներկայացնում, ինչի՞ են քանդում»:

 

Ա1+-ի լրագրողի հարցին, թե ինչպես է  վերաբերում ակցիաների ժամանակ  ոստիկանների պահվածքին, դերասանը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ մեր բողոքի ակցիաները, որ անում են քաղաքացիները, պետք է անեն շատ կոռեկտ, առանց վատ տեքստով, առանց հայհոյելու: Մենք պետք է բարձր կոռեկտություն դրսեւորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու հնարավորության անգամ չտանք: Դրանից հետո, եթե ոստիկանները կպահեն իրենց, ինչպես երեկ պահեցին, ուրեմն մենք ոստիկանություն չունենք»:

 

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30