Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան. «Կանգ ենք առել խորհրդարանական համակարգի վրա»

Սեպտեմբեր 09,2014 11:53

«Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովում տեղի կունենան ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներ: Այնուհետև հոկտեմբերի 15-ին հայեցակարգը կներկայացվի ՀՀ նախագահին:

Անդրադառնալով հայեցակարգի քննարկումների փուլին՝ պարոն Դանիելյանն ասաց. «Հանրային քննարկումներն ընդհանուր առմամբ արդյունավետ էին, սակայն լուրջ վերապահումներով, քանի որ այն սպասելիքը, որ ունեինք, հատկապես քաղաքական քննարկումների կտրվածքով, բավարար չափով չարդարացավ»:

Գևորգ Դանիելյանը նշեց, թե իրենց ընդդիմախոսները բացի «ժամանակը չէ» փաստարկից, այլ հիմնավոր փաստարկներ չեն բերում, թե ինչու պետք չէ իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Դառնալով մտահոգություններին, թե սահմանադրական բարեփոխումներով իշխանության վերարտադրման խնդիր են լուծում, պարոն Դանիելյանն ասաց. «Եթե այսօր կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կհասնի հաջողության, եթե փոխվեն կանոնները, ապա սա հենց այն նախագիծն է, որ իրենց անհրաժեշտ է: Հակառակը, այս հայեցակարգով դյուրին ընթացակարգ չի նախատեսվում իշխանության համար՝ վերարտադրվելու առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930