Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Երկրաշարժն ու քամին իրար հետ կապ չունեն»

Սեպտեմբեր 29,2014 23:31

 

Վազաշենում տանիքներ են վնասվել:

 

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրաշարժ է եղել  Ադրբեջանի եւ Ռուսաստանի  սահմանում: Այն զգացվել է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, Նոյեմբերյանում:  Նույն գիշերը, ժամը 1-3-ը ուժեղ քամի է եղել Տավուշի մարզում:  Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձՎազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ ուժեղ քամուց վնասվել են գյուղի շուրջ 120 տների տանիքներ: Վազաշենի համայնքապետարանի ստեղծած  հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզպետարանի հանձնաժողովը Վազաշենում ուսումնասիրություններ կատարելով՝ճշտում են տարերքի պատճառած վնասի չափերը: Հայաստանի որոշ  լրատվամիջոցներ, հղում անելով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, հաղորդում են երկրաշարժի եւ  քամու  վնասների մասին: Մարզպետ Հ. Աբովյանն ասաց, որ բնական այդ երեւույթներն  իրար հետ կապ չունեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Արա, դե էս սերժականները ամեն ինչ գիտեն էլի:Հախորդ սերժահովիկական մեկն էլ կար, գիտեր է, գիտեր սերժի հետ ՀՀ ն շինում են:Դրա անունն էլ քաղաքաշինություն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930