Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Սեպտեմբեր 30,2014 11:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին: Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ԿԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են մանկավարժական համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման հարցը: Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում ԱՊՀ անդամ պետությունների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930