Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տասնամյակների անհամարձակությունը մեր հարեւանին դարձրել է սանձարձակ»

Նոյեմբեր 11,2014 17:35

ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը:
Ինչպես ներկայացրեց Արմեն Մարուքյանը՝ գրքի վերնագիրը թվում է համարձակ ձեւակերպում ունի. «Սակայն պետք է ասեմ, որ մեր տասնամյակների անհամարձակությունը մեր հարեւանին դարձրել է սանձարձակ եւ Հայոց ցեղասպանության ժխտողականության մեջ ուղղակի հասել են ցինիզմի գագաթնակետին: Կարծում եմ, որ ավելի համարձակ եւ հետեւողական պետք է լինենք՝ գոնե Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ավելի մանրամասն ներկայացրեց գրքի բովանդակությունը եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցում հաջողության հասնելու գաղափարը, որ մշտապես եղել է ցեղասպանության առաջին օրվանից, արդեն 100 տարի է գոյություն ունի. «Բայց մեր պայքարը այս ուղղությամբ չի ընթացել: Առիթ ունեցել ենք ասելու, որ 1965 թվականից հետո մեր պայքարը սխալ ուղիով ենք զարգացրել, որովհետեւ մեր հակառակորդները, մեր թշնամիները, իրենց մերժողական քաղաքականությամբ մեզ ներքաշել են անիմաստ ճանաչման գործընթացի մեջ: Բարեբախտաբար, վերջին տարիներին Հայոց ցեղասպանության դիմաց ճանաչման հասնելու համար մարդիկ սկսեցին խոսել շատ համարձակորեն, արդեն նաեւ պետական մակարդակով»:

Cexaspanutyun_girq_3

Cexaspanutyun_girq_2

Պրն Մելքոնյանը ներկայացրեց, որ Արմեն Մարուքյանը հիմնարար աշխատանք է կատարել, որը կարեւոր է այն տեսանկյունից, որ շատ փաստեր կան ներկայացված, որոնք լուրջ իրավական հիմքեր են տալիս միջազգային դատարան դիմելու համար:
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանն էլ, տալով իր գնահատականը գրքին, նշեց, որ իրավական տեսանկյունից աշխատանքը բաղկացած է երկու կարեւորագույն հատվածներից. «Առաջինում վեր է հանվում ընդհանրապես մարդկանց դեմ ուղղված հանցագործությունների համար ֆիզիկական անձանց եւ պետության պատասխանատվության հիմնահարցը, առաջին մասը վերաբերում է անցյալին: Երկրորդ հատվածը վերաբերում է ապագային, դրանում ներկայացված են այն հիմնական ուղիները, որոնցով հնարավոր է Հայոց ցեղասպանության հարցը ներկայացնել միջազգային դատական ատյաններին»:

«Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիրքը հասանելի է ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի կայքէջերում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930