Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկական «դեսանտ»` Արցախում

Փետրվար 20,2015 23:07

Այսօր՝  փետրվարի 20-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության և կրթության ոլորտին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոքմաջյանը, ում անունը մի շարք ծրագրերի առումով կապված է Արցախի հետ, նաեւ տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել է Արցախի գյուղական դպրոցների համակարգչայնացման ծրագիրը, որի շրջանակներում ամեն տարի մի քանի դպրոց Պոլիտեխնիկի կողմից կվերազինվի համակարգչային նորագույն սարքավորումներով: Մեկնարկը տրվեց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցում: Այնտեղ ստեղծվել է տեխնիկական մոդելավորման կենտրոն, բուհի կոլեկտիվի աջակցությամբ  էլ դպրոցն ունեցավ համակարգչային դասարան:

Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Թոքմաջյանը շեշտեց, որ դա ոչ թե նվեր էր, այլ ներդրում: Նաեւ հույս հայտնեց, որ այդ դպրոցի երեխաները վաղը մեր մտավոր ներուժն են զարգացնելու, մի բան, որ դատապարտված է անել նավթ ու այլ ռեսուրսներ չունեցող երկիրը: Ռեկտորի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ աշակերտներին խորհուրդ է տվել համակարգիչների գերին չդառնալ, այլ դրանք օգտագործել գիտելիքները հարստացնելու նպատակով, իսկ ուսուցիչներին հորդորել է երեխաներին մտածել սովորեցնել: Առաջիկայում  այդ դպրոցը կհամալրվի նաեւ համակարգչային սեղաններով:

Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց, որ նույն առաքելությամբ փետրվարի 21-ին էլ կլինեն Կոլխոզաշենի դպրոցում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728