Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով` նվիրված ՀՀ սահմանային բնակավայրերի մշակութային լանդշաֆտի քննությանը

Ապրիլ 20,2024 11:25 Share

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում կայացավ ՀՀ գիտության և կրթության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող՝ «Համայնքը և հանրային մշակութային տարածքի փոխակերպումները հետխորհրդային Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի օրինակով» թեմայի շրջանակներում կազմակերպված «Պատերազմը, սահմանը և մշակույթը» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Վերջին տարիներին Հայաստանի սահմանային բնակավայրերում լարվածությունը ավելի արդիական և հրատապ են դարձնում նման գիտաժողովի կազմակերպումը։ Այս պայմաններում խիստ կարևորվում են հատկապես գիտական հետազոտությունները սահմանային բնակավայրերում։

Գիտաժողովը նվիրված էր ՀՀ սահմանային բնակավայրերի մշակութային լանդշաֆտի քննությանը։ Զեկուցման թեմաներն առնչվում են սահմանին գտնվող մշակութային կոթողների հետազոտությանը, հեռանկարներին, պահպանությանը խնդիրներին։

Զեկուցումներով ներկայացան նաև monumentwatch.org թիմի անդամները։

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել