Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովն՝ ընդդեմ եթերում կլկոցների

Փետրվար 26,2015 17:26

Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին, թե «խի՞ եթերում ցույց չեն տալիս մեր այն հերոսներին, Արցախյան գոյամարտի այն մասնակիցներին, որոնք լավ ախպեր չունեն, լավ պաշտոն չունեն, իշխող կուսակցության անդամ չեն, կամ միտինգավոր չեն: Այդ մարդկանց չեն ճանաչում: Մենք հազարավոր հերոսներ ունենք, նաեւ այս դահլիճում են նստած այդ հերոսները, որոնց կյանքը բավական է՝ մի ֆիլմ նկարահանելու համար: Խոսում ենք դաստիարակությունից, դա՞ պետք է դաստիարակենք»:

Հետո Շարմազանովն անդրադարձավ եթերում հնչող խայտառակ երաժշտությանը. «Ես սահմանափակ մարդ չեմ, էլի, հասկանում եմ, որ քաղաքային ֆոլկլոր էլ պետք է լինի, ռոք էլ պետք է լինի, դասական էլ պետք է լինի, ամեն ինչը՝ չափի մեջ: Բայց 90 տոկոսը կլկլոց է, 10 տոկոսում տեղավորում են ճաշակ, սենց կլինի՞: Այո, ռաբիս երաժշտության եւ քաղաքային ֆոլկլորի մեջ էլ կա ճաշակ, կան ճաշակով կատարողներ, բայց ամեն ինչը պետք է չափի մեջ լինի: Մենք վերջին անգամ ե՞րբ ենք լսել Օֆելյա Համբարձումյանի կատարումները, Հովհաննես Բադալյանի կատարումներ: Բա հայրենասեր սերունդ ենք ուզում, այդ հայրենասիրությունը պետք է օդի՞ց գա: Չի լինի այդպես: Երեխան պետք է դաստիարակվի մանկապարտեզից, դպրոցից: Մեր հերոսներին պետք է ներկայացնենք: Մենք ի՞նչ երկրում ենք ուզում ապրել: Ուզումենք ապրել մի երկրում, որի հերոսը Վիկտոր Համբարձումյա՞նն է, թե՞ ուզում ենք ապրել մի երկրում, որի հերոսը չգիտենք ով է: Պետք է ներկայացնենք մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով եկել ու հասել են»:

Նա նաեւ դժգոհեց, որ հաղորդումների բազմազանություն չկա. «Հայոց ցեղասպանության թեման է, մենակ պիտի լացե՞նք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728