Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

Փետրվար 27,2015 16:38

27 փետրվարի 2015թ., Երեւան:  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության եւ երկխոսության ամրապնդումը: Անդրադարձ եղավ մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունի:

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728