«Ամեն օր իրենք դուրս են գալիս, ասում, որ պետք է փոխվի ՀՀ սահմանադրությունը, Ալիևի ասելով չէ։ Եթե Ալիևի ասելով չէ, նրան ասեք՝ ոչ, մենք էլ իմանանք։ Ալիևի պահանջով մի փոխեք ՀՀ Սահմանադրությունը»,- դիմելով ՔՊ-ին` Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա կարծիքով՝ բոլորն էլ գիտեն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է․ «Բայրամովը, Հաջիևն ամեն օր գրում են դրա մասին։ Ալիևն ուզում է ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Պատմության մեջ առաջին ադրբեջանցի գործիչը, որ հաղթել է հայերին, Ալիևն է։ Ու այնքան են իրենք ոգևորվել, որ արդեն ցանկանում են ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Պատմության մեջ չի եղել մի դեպք, որ իրենց գործիչները հայ ժողովրդին հաղթեն։ Մենք հիմա տեսնում ենք, որ իրենք ավելի խորքն են գնում․ մեր երկրի ներպետական գործերին են խառնվում, մեր երկրի ծննդականն են ուզում փոխել»։
Նարեկ Կարապետյանը զգուշացնում է՝ Եվրոպան, Ռուսաստանը, բոլոր երկրները, որոնց Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել, շուտով գալու են դրանց հետևից․ «Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը գալու է Սահմանադրության հետևից, Եվրոպան գալու է տարբեր օրենքների հետևից, որոնք տարբեր փոքրամասնությունների իրավունքների հետ են կապված։ Բոլորը գալու են ինչ-որ բանի հետևից, որը խոսք է տվել Փաշինյանը, կամ որ իր քաղաքականության արդյունքում ստիպված պետք է իրենք ինչ-որ տեղ զիջեին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































