Լրահոս
Օրվա լրահոսը

Գազամատակարարմամբ է ապահովվել Նոր Խարբերդ թաղամասը

Մարտ 02,2015 17:27

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասով զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին:

Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր Խարբերդում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կարգաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031