Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի՝ չլսված ու չտեսնված բողոքի ակցիան Գյումրիում․ ո՞վ է  նա

Ապրիլ 21,2024 11:34

Վայրկյաններ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ իրարանցում էր․ քաղաքացիներից մեկը մեքենայով բարձրացրել էր քաղաքապետարանի շենքի աստիճանների վրա։

Գյումրեցի գործարար Վարդան Սրտաշյանն ուղիղ եթեր էր մտել՝ ցույց տալով այս ամենը։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքավոր քաղաքացին դրոշով էր եկել քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ, գործարար է, բիստրոյի տեր է, ուզում էր տեսնել քաղաքապետին։

Ըստ Վարդան Սրտաշյանի, բողոքավոր գործարարը մեքենայի մեջ եղել է մենակ։ Մեր զրուցակիցը փոխանցեց՝ չգիտի՝ բողոքն անձնակա՞ն է, թե՞ քաղաքական։

Aravot.am-ը պարզեց, որ նա Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ  ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի  եղբայրն է՝ Է․ Ոոսկանյանը, որը վիճելի հարց ունի՝ կապված Մուշ թաղամասում գտնվող հողատարածքի հետ, հետևաբար և որոշել է իր բողոքն այսպես արտահայտել։

Նրան ոստիկանները մեքենայից դուրս հանեցին՝ համոզելով վերջ դնել նման բողոքի ակցիային։ Համոզողների շարքում էին Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Արթուր Բոդյանը և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930