Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունն ու Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը. (Տեսանյութ)

Մարտ 25,2015 21:02

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում խոսքի ազատության տոնը նշելիս, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը հումորով ասաց. «Մենք ասում ենք, կա՞ արդյոք Եվրասիական տնտեսական միություն, աշխատելո՞ւ է, թե՞ չի աշխատելու: Մեզ համար Եվրասիական  տնտեսական միությունը սկսվել է 2008 թվականից, երբ որ մեր տեղական Եվրասիական տնտեսական միությունը իր բոլոր լծակները  հնարավոր և անհնարին, իր բոլոր ինստիտուտներով գրոհեց մի հեռուստատեսության վրա, որը ուզում էր անկախ լինել և ցուցադրել այն, ինչ ուզում է ցուցադրել: Ինչ-որ տեղ շնորհակալ ենք, որովհետև բոլորիս միավորող այս տոնը ծնվեց»:

Սեյրան Մարտիրոսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության  օրինակով ակնարկեց, որ շինծու ամեն մի բան քանդվում է, քանի որ ժողովուրդը թույլ չի տալիս շարունակվելու: Այնպես որ, Եվրասիական տնտեսական միությունը ևս տխուր վախճան է ունենալու:

Մանրամասները տեսանյութում`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Դու ես անկախը, Սեյրան ջան????!!!!!!! Մահացանք ծիծաղից: Մեթոդիչկայիցդ «ֆաս» հրաման ես ստացել??!! Փող չեն տալիս, մինչև հրամանը չկատարես??? Բա շլյապադ դրել ես???))))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031