Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք

Ապրիլ 18,2015 16:37

Գյումրեցի երիտասարդ երգիչները պատրաստվում են համերգի

Մայիսի 2 -ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա գյումրեցի սիրված  երգիչների և ARATTA ethno jazz band-ի համատեղ համերգային ծրագիրը, որին կմասնակցեն «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանների հաղթողներ Կիմ Գրիգորյանն ու Վահե Մարգարյանը, Արմեն Եդիգարյանը, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Սերոբ Հարությունյանը և  ARATTA ethno jazz band-ը: Համերգը կլինի կենդանի հնչողությամբ: Երգիչների կազմը շատ բազմազան է ու տարբեր ոճերի: Այսինքն` համերգին հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք:

Ինչպես տեղեկացրեց երգիչ Սևակ Խաչատրյանը՝ համերգը թեմատիկ ուղղվածություն չի ունենա:

«Նպատակը քաղաքում լավ երաժշտության մատուցումն է : Ընկերներով որոշեցինք մեր հանդիսատեսին հաճելի երեկո պարգևել: Համերգի կազմակերպիչը ժողովրդական երգիչ Սերոբ Հարությունյանն է, բայց բոլորս էլ մեր ներդրումն ունենք այդ գործում: Հուսով եմ այդ համերգով մեծ բավականություն  և ադրենալին կփոխանցենք մեր համաքաղաքացիներին,- եզրափակեց երգիչը:

«ARATTA ethno jazz band-ը Գյումրու հանդիսատեսին կներկայանա իր առավել հայտնի ու արդեն սիրված կատարումներով: Համերգի ժամանակ մեզ կմիանա նաև Արմեն Եդիգարյանը: Միասին կատարելու ենք Գյումրվա մի երգ, որի մասին չեմ խոսի, այն անակնկալ եմ թողնում մեր հանդիսատեսի համար»,-  չբացելով բոլոր փակագծերը՝ մեզ հետ զրույցում ասաց խմբի երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանը:

Այսպիսով՝ համերգի մասնակիցներն իրենց հանդիսատեսին խոտանում են ակնկալներով ու հաճելի պահերով հագեցած համերգային ծրագիր:

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930