Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն հարևանների միջև. տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու

Ապրիլ 28,2015 21:02

Ապրիլի 27-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Յու. Ազարյանը եւ նրա հայրը՝ Մ.Ազարյանը։ 46-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է  «երկու կրծքագեղձերի, ձախ նախաբազկի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք, իսկ 84-ամյա Մ.Ազարյանի մոտ՝ «ձախ կիսաազդրային շրջանի արյունահոսող կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է դեպքի վայրը։ Զննությամբ Շիրակի մարզի Ողջի գյուղի 7 փողոցի 10 տան բակից հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի նմուշներ։

Բացատրություններ են վերցվել հարեւաններից, նրանց թվում՝ այն անձից, ով ենթադրաբար տուժածներին պատճառել է նշված մարմնական վնասվածքները։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը եւ նկարագրել դեպքը։

Ըստ նախնական տվյալների՝ Ազարյաններին մարմնական վնասվածքներ են պատճառվել կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։

«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930