Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «հայամետ» լրագրողների նկատմամբ սահմանափակումներ կմտցնի․ «Ազատություն»

Մայիս 05,2015 19:11

Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերանայել լրագրողների ցանկը, ովքեր հավատարմագրվել են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը լուսաբանելու համար։

Սահմանափակումներ կմտցվեն այն լրագրողների նկատմամբ, ովքեր «Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական և հայամետ դիրքորոշում ունեն»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական contact.az պարբերականը՝ հղում անելով «Ենի Մուսավաթի պաշտոնաթերթին։ «Ենի Մուսավաթը» չի նշում այս տեղեկատվության աղբյուրը՝ պնդելով, որ խոսքը գնում է Գերմանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Բելգիայից, Նորվեգիայից և Շվեդիայից մի խումբ լրագրողների մասին։

Թերթը նաև պնդում է, որ իշխանություններն ուսումնասիրում են այդ լրագրողների՝ Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև հնարավոր կապը Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ:

«Ենի մուսավաթը» նշում է, որ «կասկածելի վարքով» 100 լրագրողներ են ի հայտ բերվել, ովքեր «կանխակալ մոտեցում ունեն Ադրբեջանի նկատմամբ»։ Սպասվում է, որ այդ լրագրողներին թույլ չի տրվի լուսաբանել Եվրոպական խաղերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031