Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանից հետո բոլորս լիսկա ենք». Լեւոն Զուրաբյան

Մայիս 20,2015 13:24

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սպառնալիքներին` այս անգամ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին:

«Ես իրա պատասխանը կտամ»,- հայտարարել էր մարզպետը` անդրադառնալով Փոստանջյանի առաջարկին՝ շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից հետո իր հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեությանը, նրան ուղղված մեղադրանքներին, դատապարտված լինելուն, և որում նշել էր, որ նա չպետք է պաշտոնավարի: Զարուհի Փոստանջյանը խիստ քննադատության էր ենթարկել Սուրիկ Խաչատրյանին, ինչից բարկացած Սեյրան Սարոյանը խիստ բորբոքվել էր:
Aravot.am-ի դիտարկմանը, թե մարզպետն արդեն պատգամավորների՞ն է սպառնում, պարոն Զուրաբյանն ասաց. «Երեւույթն է վտանգավոր, նման մարդկանց իշխանության մնալն է վտանգավոր, ամբողջ երեւույթը վտանգավոր է, ինչի մասին է խոսքը»:
Մեր հարցին, ինչու են ՀՀԿ-ականները ստանձնել մարզպետի պաշտպանի դերը, հրահա՞նգ են ստացել, պատգամավորն ասաց. «Ես 100 անգամ ասել եմ, որ իշխանությունը վաղուց որդեգրել է այս կարգախոսը Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելուց հետո. ասում են` սրանից հետո բոլորս լիսկա ենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031