Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Մուշ  թաղամասում  «Ֆոլկսվագեն»-ի մեջ  երիտասարդ  տղայի դիակ են հայտնաբերել

Մայիս 31,2015 16:24

Գյումրու Մուշ  թաղամասում (խոսքը Գլենդել Հիլզի կողմից կառուցված նորակառույց թաղամասի մասին չէ, այլ հին թաղամասի)  2/1 շենքի հետնամասում  գտնվող  ավտոտնակների մոտ թունդ կապույտ գույնի «Ֆոլկսվագեն» մակնիշի  մեքենայի հետեւի նստատեղին ջահել տղայի դիակ են հայտնաբերել:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին շենքի բնակիչները, տղան իրենց անծանոթ է, ամենայն հավանականությամբ թաղի բնակիչ չէ: Տեղում աշխատող ոստիկաները թակել են բնակիչները դռները՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք կրակոցի ձայներ չեն լսել: Բնակիչների ասելով, թեեւ իրենց տան պատուհաններից երեւում է մեքենան, սակայն կրակոցների ձայներ չեն լսել:  Բնակիչները մտահոգված են՝  ինչո՞ւ են տղային սպանել ու  ինչո՞ւ են բերել-թողել  հենց իրենց  շենքի դիմաց՝ ի տես թաղի բնակիչների:

Ըստ մեր աղբյուրների, առաջին հայացքից  ինքնասպանություն է տեղի, տղայի զենքը կողքը դրված է, ոստիկանները զննում են դեպքի վայրը, երիտասարդի ինքնությունը դեռ պարզված չէ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  մահացողը Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է, որի վրա եղել է հրազենային վնասվածք:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031