Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ճանապարհին ինձ դուրս գցեցին ոստիկանական մեքենայից ու գնացին»

Հունիս 04,2015 20:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,ՀՀ նախագահի նստավայրի առաջ միջադեպ էր տեղի ունեցել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ակցիայի ժամանակ: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին և քաղաքացի Արայիկ Պետրոսյանին ոստիկանները բերման էին ենթարկել:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին տեղեկացրեց, որ իրեն չեն տարել ոստիկանական բաժանմունք ու մանրամասնեց. «Տեսանյութերից էլ երևում է, որ ոչ մի պահանջ ոստիկանների կողմից ինձ չի ներկայացվել: Քաշ են տվել, գցել մեքենան: Անօրինականությունը սովորական առօրյա է դարձել: Ինձ բաժին չեն տարել, ճանապարհին մի տեղ կանգնեցին ինձ մեքենայից ցած գցեցին ու գնացին»: Մեր հարցին՝  խնդիրը Ձեզ նախագահականի դիմացից հեռացնե՞լն էր, պարոն Գասպարին խուսափեց գնահատական տալ ու նշեց. «Մեկնաբանել չեմ կարող, բայց մտքներին ինչ փչում, անում են: Ամենաթողություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930