Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մկրտչյան. Մտադիր ենք ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

Հունիս 11,2015 21:55

«Հայաստանը իր անվտանգության քաղաքականության շրջանակներում միանշանակ կերպով հետեւում է համագործակցային անվտանգության սկզբունքներին».- հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առանցքային ոլորտներից է պաշտպանության ոլորտը, եւ այդ համագործակցությունն  ուղղված է պաշտպանական ոլորտի բարեփոխումներին. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող երկու գործողությունների, դրանք Աֆղանստանում են: Դրանք մինչեւ անցած տարվա վերջ Միջազգային անվտանգության աջակցության ուժերն էին, իսկ այս տարվա հունվարի 1-ից ՆԱՏՕ-ի Հաստատակամ աջակցությունն է, որը Հայաստանը նույն կազմով շարունակում է եւ ունի զինծառայողներ տեղաբաշխված Թաբուլում եւ Աֆղանստանի հյուսիսում»:

Սամվել Մկրտչյանը ասաց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակվում է նաեւ քաղաքացիական անվտանգության ոլորտում, եւ դա ուղղված է դեպի Հայաստանի կարողությունների զարգացմանը:

Նա հավելեց, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնելու է բոլոր կողմերի հետ. «Մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունները: Եվ քանի որ մենք այժմ գտնվում ենք ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքում, պահպանելով արդեն ձեռք բերածը մտադիր ենք այն շարունակել եւ ընդլայնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ու ինչ էլ պաշտոն ա………………
    արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ ……………………….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930