Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր նախագահն ընտրվեց Երեւանում

Հուլիս 08,2015 22:15

Ինչպես արդեն այսօր տեղեկացրել էինք Երեւանում մեկնարկել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» վերտառությամբ համաժողովը: Հայաստանում են այս օրերին լինելու եւ իրենց զեկույցները ներկայացնելու տարբեր վայրերից ժամանած ցեղասպանագետներ: Իսկ մինչ այդ ՝այսօր Ամերիկյան համալսարանում հրապարակային ներկայացվեցին այս տարվա համաժողովի ընկերակցության խորհրդի մարմնի, գործադիր մարմնի անդամների եւ նոր նախագահի ընտրությունների արդյունքները:

MHM97675-copy

Ընտրության արդյունքներով՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ նշանակվեց  Էնդրյու Վուլֆերդը, որը նկատեց, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակի վրա են, շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին. «Կարծում եմ, որ մի օր կարող ենք առաջարկել, որ նրանք դառնան Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, քանի որ հրաշալի կազմակերպչական ունակություններ ունեն»:

Նոր նախագահը նաեւ իր խոսքում հիացմունք արտահայտեց Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, նշեց. «Հայաստանը միշտ էլ եղել է հաճելի միջավայր գիտնականների համար, որտեղ միշտ գերիշխել են գիտականությունն ու փոխըմբռնումը»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031