Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, եթե կարողանանք ապացուցել, որ ոստիկաններն են արել». ակտիվիստ

Հուլիս 30,2015 21:30

Քաղաքացիական ակտիվիստները ապացույցներ են հավաքում՝ փաստելու, որ վերջին օրերին մի շարք ակտիվիստների ծաղրական գրություններով ու նկարներով պաստառների հետեւում ոստիկանությունն է կանգնած:

Նմանատիպ պաստառ ստանալու հերթն այսօր քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանինն էր:

«Ոստիկանության ձեռագիրն է, գործելաոճը: Դա բացատրում եմ իմ օրինակով: Ես Բաղրամյանի ցույցերում երբեք չեմ եղել կազմակերպիչ, նախաձեռնող խմբի անդամ, ղեկավար, այդ ամբողջ ընթացքում փորձել եմ ամեն ձեւ ոստիկանությանը բերել օրինական դաշտ, ոստիկանության գործողությունների վերաբերյալ հետաքննություն կատարել: Այսինքն, էական գլխացավանքներ եմ ստեղծել ոստիկանության համար: Եթե սա լիներ քաղաքական այլ ուժի կողմից կազմակերպված ակցիա, այստեղ իմ նկարը չէր լինի, ցույցերին այդքան  էլ ակտիվ չեմ եղել: Դրա համար եմ պատճառաբանում, որ ոստիկանությունն է, որովհետեւ հենց ոստիկանության համար եմ գլխացավանք ստեղծել»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ լուրջ չի վերաբերում այդ նկարներին, այլ զվարճանում է. «Ինձ հայտնի են դարձնում: Եթե քաղաքական գործիչ լինեի, դա պետք է, որ ինձ հաճելի լիներ, առանձնապես ռեյտինգի խնդիր չունեմ, այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում այդ նկարներին: Իրականում, ենթադրենք, այդ նկարների համար դիմեցինք ոստիկանություն, դատարաններ, առիթը լուրջ չէ: Այ, եթե կարողանանք ապացուցել, որ  ոստիկաններն են արել, արդեն լուրջ արծարծման հարց կլինի, այն իմաստով, թե Հայաստանի ոստիկանությունն ինչով է զբաղված: Մեր հարկերից սնվում է եւ զբաղված է թռուցիկներ տարածելով: Սա արդեն լուրջ քննարկման առարկա կլինի, փորձում ենք ապացույցներ գտնել, որ սա ոստիկանությունն է անում, ապացուցելու խնդիր կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031