Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք ասում եք` «թե բա ԵՄ թեկնածու դառնանք»։ Այսպիսի ոստիկանությամբ որևէ երկրին ԵՄ-ին մոտ թողնող չի լինելու». Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 16,2024 23:13

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Ոստիկանների թողտվությամբ (հավանաբար` կազմակերպմամբ) ձերբակալված Սամվել Վարդանյանին կազմակերպված ձևով խոշտանգելու մասին ահազանգերը արժանահավատ են և չեն կարող հորինվածք լինել։

Ոստիկանության ծառայողները, ըստ էության, քաղաքացիներին ծառայելու փոխերան, անում են այն, ինչ իրենք պետք է անեն ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պատկերացմամբ` մարդկանց վրա ահուսարսափ տարածեն։

ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին մարդուն նախապես կազմակերպված խոշտանգելը նույնիսկ ոչ այդքան ռուսաստանյան, որքան Բելառուսական ավանդույթ է։

Հ.Գ. Իսկ դուք ասում եք` «թե բա ԵՄ թեկնածու դառնանք»։ Այսպիսի ոստիկանությամբ որևէ երկրին ԵՄ-ին մոտ թողնող չի լինելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930