Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թագավոր մի ասա, էլի». վարչապետը՝ մուրացկան կնոջը (Տեսանյութ)

Օգոստոս 01,2015 17:44

Լսելով, որ  Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել  է Գյումրի ու շուտով  գալու է  Շիրակի մարզպետարան խորհրդակցություն անցկացնելու, գյումրեցի հանրահայտ մուրացկան կանանցից մեկը, որի անունը Լիզա է եւ որը, որպես կանոն, ամեն  բարձրաստիճան պաշտոնյայից փող է խնդրում, մարզպետարանի մուտքի մոտ մոտեցավ վարչապետին՝ ներկայացնելով իր հոգսերը: «Թագավոր ջան, 6 հատ որբ կպահեմ, 3 հատ հաշմանդամ»-ասաց կինը: «Ինձ թագավոր մի ասա, մի ասա ըտենց բաներ, էլի»,-հորդորեց վարչապետը:

Սակայն մուրացկան կինն անդրդվելի էր. «Ձեզի մեռնիմ, թագավոր ջան, օղորմի հորդ»: Վարչապետը ինչ-որ բան շշնջաց Շիրակի մարզպետի ականջին, մուրացկան կինը, մատնացույց անելով Ֆելիքս Ցոլակյանին, ասաց. «Միշտ նայել է ինձ, մեռնիմ ջանիդ»: Վարչապետի հետեւից էլ  բացականչեց. «Մեռնիմ ջանիդ, բալա ջան, օղորմի, թագավոր հորդ»: Վարչապետը իր հերթին բացականչելով՝ «Լավ մնա, լավ մնա»,- մի կերպ ազատվեց այդ կնոջից:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ինչ լավ բեմադրած թատրոն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31