Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձի մեջ կասկածվողին եւ Իջեւանի նախկին ոստիկանապետին նույն փաստաբանն է պաշտպանում

Սեպտեմբեր 09,2015 12:52

Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա 2013թ. փետրվարի 25-ին կրակելու մեջ կասկածվող Մեխակի Մելիքբեկյանի եւ այդ դեպքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Իջեւանի նախկին ոստիկանապետ Արթուր Եգանյանին պաշտպանում է նույն փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը: Այդ առթիվ Հովհաննես Ղալթախչյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեզ ասաց. «Քրեական գործում տվյալներ կան, որ Հովհաննես Ղալթախչյանի մեքենայի վրա կրակոցներն արձակել է հենց Մեխակ Մելիքբեկյանը: Իմ կարծիքով կապ կա, որ երկուսին էլ նույն փաստաբանն է պաշտպանում: Փորձում են ցույց տալ (դա են վկայում նաեւ մամուլում որոշ հրապարակումներ), արհեստականորեն փորձում են ստեղծել մի իրավիճակ, թե իբր Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ չեն եղել, հետեւաբար նրանք չեն կարող մեղադրվել՝ մեկը կրակելու, մյուսը՝ հանցագործությունը թաքցնելու մեջ: Սակայն կան բազմաթիվ ապացույցներ,որ կրակոցներ եղել են, կրակողը եղել է Մեխակ Մելիքբեկյանը, եւ այդ դեպքը Իջեւանի ոստիկանները ծածկել են»:

Լիպարիտ Սիմոնյանի վկայությամբ՝ իր համար անհասկանալի են վարույթն իրականացնող մարմնի՝ Հայաստանի քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության դիրքորոշումները, քանի որ Քննչական կոմիտեն մահափորձ իրականացնող անձանց մեղադրանք չի առաջադրել, իսկ դատախազությունը պատշաճ հսկողություն չի իրականացնում գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն կատարելու համար:

Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Գագիկ Ալավերդյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ՝ «Երեւան կենտրոն» ՔԿՀ, քանի որ իր ցուցմունքներն առերես պնդելու համար դատապարտյալների հիվանդանոցում ճնշումների է ենթարկվում, նրա կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում: Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ թեեւ Գ. Ալավերդյանի դիմումից ավելի քան 20 օր է անցել, սակայն նրան տեղափոխելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Լ. Սիմոնյանը հավելեց. «Գագիկ Ալավերդյանը հայտարարել է , որ պատրաստ է, ցանկանում է իր ցուցմունքներն առերես պնդել եւ Մեխակ Մելիքբեկյանի, եւ սպանության փորձի պատվիրատուի դեմ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930