Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները կարող են ծանոթանալ հայկական դրամի պատմությանը Արտաշեսյան թագավորության ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը

Սեպտեմբեր 30,2015 17:27

ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն մի քանի օր է` Վանաձորում կազմակերպվել է ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդես: Վանաձորցիները հնարավորություն կունենան մինչեւ հոկտեմբերի 1-ը ծանոթանալ ներկայացված ցուցանմուշներին: Ցուցահանդեսը կրում է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» խորագիրը:

Aravot.am-ը ցուցահանդեսի մասին խոսեց ՀՀ Կենտրոնական բանկի դրամագետ Գեւորգ Մուղալյանի հետ:

«Մեր ցուցադրության նպատակն այն է,  որ մենք մեր բնակչությանը ծանոթացնենք մեր ազգային դրամներին եւ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը: Սա մեր ընդհանուր պատմության,  մեր մշակույթի մի մասն  է, եւ եթե կուզեք, նույնիսկ մեր ժառանգության մի մասն է, մի շատ կարեւոր մասը: Սա այն բնագավառն է, որ նախ մենք պետք է իմանանք եւ հետո շատ լայն տարածենք աշխարհում, աշխարհին ներկայացնենք, որովհետեւ  ունենք ինչ ներկայացնենք, որովհետեւ սա այն քիչ բնագավառներից է, որ մենք ունենք հարուստ ժառանգություն, եւ մենք   պետք է դա ներկայացնենք, որպեսզի մեր երկիրը լինի  ճանաչելի: Սա մեր ազգային դրամների պատմությունն է, որը սկսվում է մեր թվարկությունից առաջ առաջին դարից, դրամներ ունենք Արտաշեսյան հարստության ժամանակներից մինչեւ մեր օրերը», հավելեց Կենտրոնական բանկի մասնագետը:

Նա  ասաց, որ քաղաքացիները հետաքրքրված են ցուցահանդեսով:

«Ցուցահանդեսը արդեն ավանդական է դարձել:  Մենք 20 անգամ մարզեր ենք այցելել: Գալիս են աշակերտներ` խմբերով, ուսանողներ, առանձին քաղաքացիներ, անհատներ, եւ ես փորձում եմ նրանց հետաքրքրությունը որքան հնարավոր է բավարարել: Նույնիսկ խմբեր են լինում, հետաքրքրվում են առանձին ժամանակաշրջանի  դրամի պատմությամբ»,-նշեց դրամագետը:

Նա տեղեկացրեց, որ Վանաձորում իրենք երկրորդ անգամ են.  առաջին անգամ եղել են 2005 թվականին, որով էլ սկիզբ է դրվել ցուցահանդեսի մարզային այցելություններին:

dram_1 dram-5 copy dram-4 dram-3 dram-2

Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930