Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար. «Ինչ անել փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ»

Հոկտեմբեր 13,2015 15:34

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին բաժին ընկավ Իրանի հետ միջուկային գործարքը համակարգելու բարդ գործընթացը, սակայն ինչպես փաստը վկայում է, որ Սիրիայի փախստականների ճգնաժամը շատ ավելի բարդ խնդիր է: Անցյալ շաբաթ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այցի ընթացքում «Վաշինգտոն փոստ»-ին տված իր հարցազրույցում նա հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական ներկայացնի, բայց նախ նա պետք է աջակցի Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Ստորև ներկայացված են խմբագրված մեջբերումներ հարցազրույցից.

Եվրոպական միությունը ջանքեր է գործադրում փախստականների շարունակվող ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:

Վերջին վեց ամիսների ընթացքում ավելացել են փախստականների և միգրանտների հոսքերը: Սա զուտ Եվրոպական ճգնաժամ չէ՛. այն ընդգրկում է տարածաշրջանը՝ տարածվելով ամբողջ աշխարհով: Դիտարկենք կոնկրետ սիրիացիների օրինակի վրա. ներքին տեղահանված անձանց թիվը բուն Սիրիայում կազմում է 8 մլն. մարդ, իսկ Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում՝ 4 մլն. մարդ: Փախստականների ընդհանուր թիվը Եվրոպայում կազմում է 350 000 մարդ:

Ի՞նչ ծավալների են հասնում փախստականների հոսքերն աշխարհում:

Միգրանտների և փախստականների մեծ մասը Աֆրիկայի տարածքում են: Թվերը խոսում են իրենք իրենց մասին. Փախստականները կազմում են Եվրոպայի բնակչության 0,1 տոկոսը: Լիբանանում այդ թիվը կազմում է տեղի բնակչության 25 տոկոսը: Փաստերը պետք է դիտարկել հեռանկարային: Մե՛նք պետք է լուծենք հիմնախնդիրը: Մե՛նք, եվրոպացիներս կարո՛ղ ենք ստանձնել խնդրի կարգավորման պատասխանատվությունը:

Անցյալ շաբաթ ԵՄ հանդիպման ընթացքում որոշվեց ԵՄ երկրների համար սահմանել փախստականների ընդունման հստակ քվոտաներ:

Այո, [մենք] 28 ԵՄ անդամ պետությունների միջև հավասարապես կկիսենք 160 000 փախստականների ընդունման պատասխանատվությունը: Այն չի լինի միայն մուտքի երկրինը: Այն միասնաբար կստանձնեն մյուս բոլոր անդամ-պետությունները:

ԵՄ-ն կստանձնի 160 000 փախստականների խնդիրը: Սակայն, ինչպես նշեցիք, փախստականների թիվը կազմում է 350 000 մարդ: Ի՞նչ ճակատագիր է սպասվում մյուսներին:

Մենք ընդունում ենք նրանց, ովքեր հասնում են «առաջին գծի» երկրներ՝ հիմնականում Հունաստան և Իտալիա, հստակեցնելով, արդյոք նրանք ունեն փաստականի կարգավիճակ ստանալու իրավունք, թե ո՛չ: Պաշտպանության իրավունք չունեցող անձանց համար գործում են վերադարձ դեպի հայրենիքն ապահովող տարբեր ծրագրեր:

ԵՄ-ում փախստականն ապաստարանի իրավունքն ունի առաջին մուտքի երկրում, սակայն այդ կարգը խախտվել է փախստականների մեծ քանակի հետևանքով: Այնուամենայնիվ, ինչու՞ է ԵՄ-ն թույլ տվեց, որ փախստականները ենթարկվեն թրաֆիքինգի և ցամաքով տեղափոխվեն Բալկաններ: Ինչու՞ չի մշակվել նրանց ընդունելու ընթացակարգը:

Թրաֆիքինգով զբաղվող կազմակերպությունները մարդկանց տեղափոխում են եվրոպական երկրներ հիմնականում նրանց կացության երկրներից, լինի դա Սիրիան, թե Լիբիան: 2015 թվականի սեպտեմբերի ընթացքում հոսքերն ըստ պաշտոնական տվյալների այնքան մեծ էին, որ եվրոպական երկրների համար հաճախ ֆիզիկապես անհնար էր ապահովել փախստականների նույնականացումը, ընդունումն ու դիմումներին վարույթը: Իսկ հոսքերը շարունակվում են: Եվ ուրեմն, մարդիկ տեղափոխվում էին հատկապես Բալկաններով:

Ամեն ինչ ավելի քաոսային բնույթ ստացավ, երբ Հունգարիան սկսեց պատնեշ կառուցել:

Ցավալի էր տեսնել, թե ինչպես են Եվրոպայի ներսում պատեր կամ ցանկապատներ կառուցվում, այն դեպքում, երբ մեր պատմությունը ձևավորվել է բաց սահմանների պայմաններում, բաժանարար սահմանների վերացմամբ և բաց հասարակություններ ստեղծելու գաղափարախոսությամբ:

Ինչպես նշեցիք փախստականների ճգնաժամը համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավեր է: Ինչպե՞ս եք գնահատում Միացյալ Նահանգների և արևմուտքի գործողությունները ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

ԵՄ-ն արդեն տրամադրել է 10 միլիարդ եվրո: Միջազգային հանրության օգնությունը կարող էր լինել թերևս ավելի մեծ ֆինանսական աջակցությունը միջազգային ֆինանսական գործակալություններին և այն երկրներին, որոնք կարող են ընդունել ավելի մեծ թվով փախստականներ: Համոզված եմ [նաև], որ միջազգային գործընկերները կարող են ավելի մեծ թվով փախստականներ վերատեղակայել: Մեր՝ հատկապես ԱՄՆ-ի հետ, կարևորագույն խնդիրը կարծում եմ Սիրիայի և Լիբիայի հակամարտությունների կարգավորումն է: Դրանք ենք ապակայունության հիմնական աղբյուրները, որն էլ ստեղծում է փախստականների մեծ հոսքեր:

Ձեր կարծիքով որը պետք է լինի առաջին քայլը. Նախագահ Ասսադի բարել-ռումբերի կասեցումը, թե ընդդիմության համար Սիրիայի վրա «ոչ թռիչքային» գոտու սահմանումը: Արդյո՞ք պետք է պարտության մատնել Իսլամական պետությունը: Արդյո՞ք պետք է, որ Ասսադը հրաժարական ներկայացնի:

Իրատեսական չեմ համարում, որ որևէ սիրիացի փաստական, անկախ նրանից թե որն է երկիրը լքելու իր դրդապատճառը՝ Ասադի ռեժիմը, թե Իսլամական պետությունը, կարող է մոտ ապագայում մտածել հայրենիք վերադառնալու մասին, եթե Սիրիայի քաղաքական ճգնաժամը չկարգավորվի:

Արդյո՞ք դա նշանակում է, թե Ասադը պետք է հրաժարական տա:

Ոչ, դա նշանակում է, որ անհրաժեշտ է ներգրավվել քաղաքական փոփոխությունների գործընթացում, որը կարող է միավորել Սիրիայի բոլոր կուսակցություններին, ռեժիմի ներկայացուցիչներին ու ընդդիմությանը երկրի համար անցումային նախագծի ստեղծման գաղափարի շուրջ: Իհարկե, պետք է բացառել «ալ-Նուսրա ճակատ» և ԴԱԵՇ ահաբեկչական կազմակերպությունները: Մենք, ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ փորձում ենք ձեռնամուխ լինել Սիրիայի քաղաքական համակարգի փոփոխությանը, ներգրավելով ռեգիոնալ և միջազգային դերակատարներին:

Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել դա:

Իրանը օրինակ, Ասադի ռեժիմի նկատմամբ ազդեցություն լուրջ լծակներ ունի: Կարծում եմ, որ Իրանի ղեկավարությունը գիտակցում է, որ Միջուկային գործարքից հետո սա լինելու է կառուցողական դեր ստանձնելու իրենց առաջին փորձը:

Իրանը չի՞ արդյոք պահում Ասադի իշխող ռեժիմը Սիրիայում:

Եթե ձգտում ենք, որ [Սիրիայի] իշխող ռեժիմը նստի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ, անհրաժեշտ է, որ նրանց նկատմամբ ճնշում գործադրեն իրնեց վրա ազդեցություն ունեցող ուժերը՝ Ռուսաստանն ու Իրանը:

Ինչպես եք վերաբերվում վերջին ժամանակներում Ռուսական ռազմական ուժի ներկայությանը Սիրիայի տարածքում: Արդյո՞ք Ռուսաստանը ձգտում է ետ պահել Ասադին համոզելով նրան չընդունել քաղաքական փոփոխություններին մասնակցելու առաջարկը:

Կարծում եմ, Ռուսաստանին նախ և առաջ մտահոգում է Սիրիայի պետական համակարգի փլուզման վտանգը, ինչին ականատես եղանք Լիբիայի պարագայում, որը միաժամանակ կարող է լրջորեն վտանգել քաղաքական փոփոխությունների գաղափարը: Կարծում եմ, բոլորին պարզ է, որ Ասադը չի կարող որևէ դեր ունենալ ապագա Սիրիայում: Այնուամենայնիվ քաղաքական փոփոխությունները ենթադրում են իշխող ռեժիմի ներկայության անհրաժեշտությունը բանակցային սեղանի շուրջ: Պատկերացրեք, թե ինչ ծավալներ կստանան փախստականների հոսքերը Դամասկոսի անկման դեպքում:

Կարծում եք կ՞ա նման սպառնալիք:

Այդ գաղափարը պնդելու համար բավարար ապացույցներ չունեմ: Մյուս կողմից, Ռուսաստանը կգրավի իր տեղը բանակցային սեղանի շուրջ, հայտարարելով. «Ես արդեն այստեղ եմ և մասնակցում եմ գործընթացին»:

Եվ այն ուզում է ապահովագրել իր ռազմական բազաները:

Անշուշտ, կա ռազմական բաղադրիչ, բայց մենք եվրոպացիներս համոզված ենք, որ սիրիական պատերազմը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով:

Ի՞նչ կարծիք ունեք Ասադի բարել-ռումբերի վերաբերյալ: Արդյո՞ք դրանք չեն ժողովրդին երկրից դուրս քշող դրդապատճառներից մեկը:

Մարդիկ լքում են Սիրիան տարբեր պատճառներով, սակայն հիմնական երկու դրդապատճառները իշխող ռեժիմի հարձակումներն ու ԴԱԵՇ-ի սպառնալիքները: Պետք է հաշվի առնենք, որ Սիրիայի բնակչությունը հիմնականում բաղկացած է լավ կրթված միջին խավից: Ինչ կանեիք դուք, եթե չորս ու կես տարի անընդմեջ ենթարկվեիք իշխող ռեժիմի հարձակումներին և ԴԱԵՇ-ի գազանություններին: Հավանաբար կլքեիք երկիրը:

Ի՞նչպես եք վերաբերվում ընդդիմության և բնակչության համար Սիրիայում «ոչ թռիչքային գոտու» ստեղծմանը: Կողմ ե՞ք այդ գաղափարին:

Կասեմ շատ անկեղծ. եթե ես լինեի հարևան երկրներից մեկում բնակվող սիրիացի մայր և տեսնեի ԴԱԵՇ-ի գազանությունները իմ հայրենիքում, ինձ ոչ մի կերպ չեին համոզի վերադառնալ որևէ «անվտանգ» գոտի: Չեմ կարծում, թե իրատեսական կլիներ այդ գոտիներն անվտանգ համարել, քանի դեռ հակամարտության հիմնախնդիրն ու ԴԱԵՇ-ի սպառնալիքը լուծում չեն ստացել: Եթե հիմա Թուրքիայում ապրող փախստականները լսեն, որ նրանց պատրաստվում են վերադարձնել Սիրիա, նրանք ավելի շուտ ավելի հեռու կփախչեն, քան կհամաձայնվեն վերադառնալ Սիրիա:

Նրանք կարող են փախչել դեպի Եվրոպա:

Այո, Սիրիայի հյուսիսային հատվածներում զգալի ներկայություն ապահովելու եղանակով միայն հնարավոր կլինի կազմակերպել առանձին հատվածների անվտանգությունը: Վստահ չեմ, սակայն, որ դա հնարավոր է իրականացնել գործնականում:

Արդյո՞ք Սիրիական ճգնաժամի կարգավորման հիմնախնդիրն ավելի բարդ է քան Միջուկային գործարքը Իրանի հետ:

Անշուշտ: Սակայն Իրանի հետ գործարքի միջոցով մենք ցույց տվեցինք, որ նույնիսկ ամենաբարդ և անլուծելի թվացող հիմնախնդիրները կարող են [կարգավորվել] դիվանագիտական բանակցությունների միջոցով: Պետք եկավ տասներկու տարի, բայց մեզ հաջողվեց դա: Այն ինչի հետ գործ ունենք հիմա ավելի բարդ է: Այս պարագայում նույնպես դիվանագիտական եղանակը կարող է աշխատել: Չէ որ, չորս ու կես տարվա պատերազմը արդյունք չտվեց: Ասադը դեռ տեղում է: ԴԱԵՇ-ը դեռ տեղում է:

Արդյո՞ք Միացյալ Նահանգները որոշակի առումով մեղավոր են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համար:

Ոչ մի մեղադրանք: Դուք հիշատակեցիք Միջուկային գործարքը Իրանի հետ: Վստահ եմ, որ ԱՄՆ ղեկավարությունը կշարունակի պահպանել իր քաղաքականությունն այդ ուղղությամբ:

Մտավախություններ կա՞ն արդյոք, որ փախստականների ճգնաժամը ազգայնական ըմբոստության ալիք կբարձրացնի Եվրոպայում:

Միացյալ Նահանգները հիմնված են տարբեր խմբերի համադրության՝ «հալման անոթի» սկզբունքով, մինչդեռ Եվրոպային բնորոշ է հոմոգեն հասարակությանը: Եթե կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը գիտակցելով, որ տարբեր լինելը լավ է, և ոչ թե սպառնալիք, մենք, եվրոպացիներս կշատանանք: Խիզախ քաղաքական ղեկավարություն է պետք, այնքան խիզախ, որ ի զորու լինի փոխանցել այս ուղերձը ժողովրդին:

Այն տարի, երբ տեղի ունեցավ «Շարլի Էբդո» խմբագրության հայտնի հարձակումը, և իսլամիստ ծայրահեղականների կողմից իրականացված մյուս հարձակումները Եվրոպայում, արդյո՞ք չկան մտավախություններ, որ փախստականների մեջ կարող են առանձին ահաբեկիչներ լինել:

Եվրոպայում հարձակումներ իրականացնողները օտարազգիներ չէին: Դա եվրոպացիների ձեռքի գործն էր: ԴԱԵՇ-ի շարքերում նաև մեծ թվով եվրոպացիներ կան: Իրարանցումը ինչ-որ անիրական երևույթի շուրջ ոչ մի կերպ չի նպաստի մեր անվտանգության ապահովմանը:

Լալլի Վեյմաուս, «Վաշինգտոն փոստ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031