Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել

Հունվար 07,2016 22:35

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ Հունվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել է «Opel vectra» մակնիշի 34ZT267 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան (4 ուղևոր):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 7-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սարուխան ավտոճանապարհին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի 30LX093 պ/հ (վարորդ Գ. Դ.) և «Mitsubishi Pajero IO» մակնիշի 07LL707 պ/հ (վարորդ Դ. Հ.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 7-ին, ժամը 18.09-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի նախկին գործադիր մեխանիզմների գործարանի մոտակայքում «Mercedes-Benz G» ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz G» մակնիշի 50TV001 պ/հ (վարորդ Ա. Ք.) ավտոմեքենան:

***

Հունվարի 7-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 2-րդ գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտակայքում Lexus մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus մակնիշի 13OO003 պ/հ (վարորդ՝ Ա. Է.) և Mercedes E230 մակնիշի պ/հ 34QZ174 (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները:
***

Հունվարի 7-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում` ջրամբարի մոտակայքում, Opel Omega մակնիշի 34FL487 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Նորքի 17-րդ փողոցի սկզբնամասում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Omega մակնիշի 34FL487 պ/հ (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031