Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն օրվա ընթացքում արգելափակումից դուրս են բերել մի քանի տասնյակ բեռնատար ավտոմեքենա

Հունվար 11,2024 16:38

Հունվարի 11-ին, ժամը 09:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա.), որը շարունակել է ընթացքը:

Հունվարի 11-ին, ժամը 10:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12:18-ից 14:43-ը փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհի մոտ 18-ին կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Հունվարի 10-ին, ժամը 23:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Սպանդարյան գյուղի խաչմերուկում 2 բեռնատար ընդունել են մկրատաձև դիրք և խոչընդոտում են երթևեկությանը. բեռնատարները ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի, իսկ մկրատաձև դիրք ընդունած բեռնատարներից մեկը ուղղել են մասամբ. երթևեկությունը վերականգնվել է:

Հունվարի 10-ին, ժամը 20:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ երկկողմանի փակելով ճանապարհը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «CNHTC» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․ Կ․) ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։

Փրկարարները հոսանքազրկել են կցորդիչով բեռնատարը և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ քարշակման միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտուց։
Հունվարի 10-ին, ժամը 16։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան ճանապահահատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում առկա է բեռնատար ավտոմեքենաների խցանում:
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ֊փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա
Հունվարի 10-ին, ժամը 14:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031