Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը

Փետրվար 29,2016 13:07

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու փաստաբաններ Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը քիչ առաջ բոյկոտեցին դատական նիստը: Նրանք լքեցին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց պաշտպանյալի գործով ընթացող դատական նիստերի դահլիճը՝ պարզաբանելով, որ առանց իրենց  պաշտպանյալի մասնակցության չեն կարող մասնակցել դատական նիստին:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Եգորյանի վարքագծի վերաբերյալ որոշում ընդունելու:

«Կամ ապահովեք մեր պաշտպանյալի վերադարձը դատարան կամ հեռանում ենք»,- դատարանին նախազգուշացրին փաստաբաններն ու հեռացան՝ հայտնելով, որ իրենց  բացակայությամբ կատարված բոլոր գործողությունները կընկալվեն որպես դատավարական մասնակիցների նկատմամբ կողմնապահություն:

«Նման պայմաներում դատարանը ձեր նկատմամբ դատական սանկցիա կկիրառի, Փաստաբանների պալատի նախագահին՝ ձեր նկատմամբ  կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով դիմում կներկայացնի»,- հայտնեց դատարանը, բայց փաստաբանները հեռացան:

Դատարանը դա որակեց որպես  անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Դատարանի որոշումը կհրապարակվի քիչ անց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29