Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ-ի Արտակը մեզ խաբեց, գցեց բլոկադայի մեջ». Քաղաքացին Սերժ Սարգսյանին հանդիպել ու բողոքել է (Տեսանյութ)

Մարտ 01,2016 23:11

67-ամյա Նորայր Եփրեմյանը, որն անցած տարի կտրել էր Սերժ Սարգսյանի ճանապարհը եւ ասել՝ Ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը,նախագահին բողոքել է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանից (ՍԱՍ-ի Արտակից):

Պարզվում է՝ քաղաքացին նախագահի ճանապարհը կտրել էր, որ պատմեր, թե ինչպես է դարձել պատգամավորի զոհը:

Նրա պատմելով, 2005 թվականին, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը իրենց փողոցի սկզբնամասում երկու ճանապարհների խաչմերուկին կից հողատարածք է գնել եւ մի քանի հարկանի առանձնատուն կառուցել։ Ավելի ուշ պատգամավորը որոշել է խաղահրապարակի եւ լողավազանի համար ընդլայնել տարածքը՝ հարեւանների տան տարածքի հաշվին:

Նորայր Եփրեմյանի խոսքով, իր տուն բերող ճանապարհը փակել է, խոստացել նրան փոխհատուցել բնակարանով, բայց այդպես էլ չի կատարել խոստումը։

«Նախօրոք եկավ մեր տուն ու խոստացավ՝ կամ մեզ փողով կամ բնակարանով կհատուցի: Բայց այդ մարդը խաբեց, մեզ գցեց՝ թողնելով առանց ճանապարհի, ելումուտի, ընկանք բլոկադայի մեջ, ինչպես Հայաստանը 90-ականներից մինչեւ այժմ: Արտակն ամեն ընտրությունից առաջ ինձ կանչում է, վերջին անգամ էլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ էի իր մոտ գնացել: Ամեն ընտրության կանչում է, խոստանում, որ խնդրին լուծում կտա, որ չխանգարեմ իրենց ընտրությունները: Վերջին անգամ էլ ուղարկեցին ինձ իր մոտ, Արտակը բա թե` Նորիկ ձյաձյա, ես խոսք եմ տվել, բա ոնց կլինի, գնա տուն գտիր, գնում եմ տուն եմ գտնում, ընտրությունները վերջանում են, ասում է ես քեզ չեմ էլ ճանաչում, երբ եմ քեզ նման բան ասել»,- պատմեց Նորիկ Եփրեմյանը:

Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումից հետո Եփրեմյանը մասնագետի հետ գնացել է Հարավ-Արեւմտյան թաղամաս՝ բնակարան ընտրելու. «Տունը ցույց տվեցին, հավանեցի, եկանք, հիմա էլ էդ մարդիկ ատկազ են կանգնում, ասում են՝ թանկ ա, անընդհատ տանում, բերում են, բայց ոչ մի լուծում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031