Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Մարտ 31,2016 20:23

Մարտի 31-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Պրահայում Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաներն այցելեցին նաև Ազատություն ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպում ունեցան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դազի Սինդելարի, հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի և աշխատակիցների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031